Հայաստանի և Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեները համաձայնագիր են կնքել համագործակցության մասին

Հայաստանի և Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեները համաձայնագիր են կնքել համագործակցության մասին

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարության փոխնախագահ, ՌԴ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 17-ին Երևանում երկկողմ համաձայնագիր են կնքել երկու երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների միջև:

Ինչպես համատեղ ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետը, ռուսական կողմի հետ քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ սոցիալական, առողջապահության, կրթության, սպորտի ու կենսաթոշակային բարեփոխումների ոլորտներում: Տիգրան Սարգսյանն ասել է նաև, որ երկկողմ հարաբերությոնների զարգացումն ուղղված է Հայաստանում մարզաբազաների օգտագործմանն ու կառուցմանը, որոնք գրավիչ կլինեն նաև ռուսական կողմի համար: «Բանակցությունները հաջողությամբ են ընթանում: Կան նաև ավանդույներ, որոնք թույլ են տալիս հավաստիացնել, որ խորհրդային տարիների փորձը կնպաստի պրոֆեսոինալ սպորտի ու զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Սարգսյանը:

Իր հերթին ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում բարեփոխումների հետաքրքիր գործընթաց է տեղի ունենում: «Իմ այցի գլխավոր նպատակն առավել սերտ կապերի հաստատումն է սպորտի զարգացման համար»,-ասել է նա: Ժուկովը հավելել է, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից հայտնի է որպես մարզական ավանդույթներով երկիր և այժմ ակտիվ դերակատարություն ունի միջազգային սպորտում: Նա հավելեց նաև, որ մարզիկների նախապատրաստումը Հայաստանի լեռնային շրջաններում միշտ դրական արդյունք էր տալիս Օլիմպիական խաղերում: «Մենք պետք է առավելագույնս օգտագործենք բոլոր այն հնարավորությունները, որ առաջարկում է Հայաստանը: Եվ մենք պատրաստ ենք ընդունել հայ մարզիկներին Ռուսաստանում համատեղ մարզումների համար»,-ասել է Ժուկովը:

Ժուկովը հայտնել է նաև, որ հայկական կողմը հետաքրքիր առաջարկություն է արել` ներդրումային նախագիծ իրականացնել Սևանում մարզաբազա ստեղծելու համար: Նա հավելել է, որ այդ նախագիծը լավ լրացում կհանդիսանա արդեն գործող Ծաղկաձորի մարզաբազայի համար, որտեղ կմարզվեն ատլետները, լողորդները, դահուկորդները և այլ մարզաձևերի ներկայացուցիչները:

Տիգրան Սարգսյանը հավելել է նաև, որ Սոչիի օլիմպիադայի նախապատրաստման շրջանակներում երկկողմ համագործակցությունն արտահայտվում է շինարարության ոլորտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---