Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունների փաթեթային կարգավորմանը

Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունների փաթեթային կարգավորմանը

PanARMENIAN.Net - Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Այդ մասին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության համագումարի ժամանակ ասել է կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանը: Բայց, նրա խոսքերով, այն բանից հետո, երբ Թուրքիան վիժեցրեց հայ-թուրքական գործընթացը, Հայաստանը պետք է թուրքական կողմի հետ քննարկի միայն կոնկրետ փաստթղթեր` օրինակ, միայն սահմանի բացումը կամ միայն հարաբերություններ հաստատելը:

Նրա խոսքերով, փորձը ցույց է տվել, որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ փաթեթային հարաբերությունների հաստատմանը: «Ուստի Թուրքիայի հետ պետք է միայն կոնկրետ հարցեր քննարկել: Ոչ մի դեպքում պետք չէ նրա հետ քննարկել Ցեղասպանության հարցը: Մենք թուրքերի հետ կարող ենք քննարկել միայն Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու հարցը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---