Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի նախագծին: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հայեցակարգի մշակման նպատակն է ներդնել Հայաստանում սեյսմիկ աղետների կանխման ու սեյսմիկ պաշտպանության ապահովման համակարգ հանրապետության ողջ տարածքում:

Ինչպես ասել է ԱԱԽ քարտուղարը, ընթացիկ տարվա սեպտեմբերից կձեռնարկվեն հայեցակարգով նախատեսված կոնկրետ միջոցառումներ, իսկ ֆինանսական միջոցները կհատկացվեն պետբյուջեից, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---