17 հուլիսի 2010 - 17:32 AMT
Ռոբերտ Քոչարյանը դարձել է «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական գործակալության բաժնետեր

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձել է «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական գործակալության բաժնետեր: Նախկին նախագահի մասնաբաժինը գործակալության կանոնակարգային կապիտալի 0,0009%-ն է կազմում: Նա նախկինում տնօրինում էր գործակալության արժեթղթերի: Այս մասին ասվում է «Սիստեմա» ՖԲԳ կայքէջում:

«Սիստեմա» ՖԲԳ-ը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում խոշորագույն ֆինանսական գործակալություն է, որը ծառայում է ավելի քան 100 մլն սպառողների այնպիսի բնագավառներից, ինչպիսիք են` հեռահաղորդակցությունը, բարձր տեխնոլոգիաները, նավթաքիմիան, ռադիո և տիեզերական տեխնոլոգիաները, բանկային գործը, անշարժ գույքը, զանգվածային լրատվությունը, զբոսաշրջությունը, բուժծառայությունը: Այն հիմնադրվել է 1993 թ., 2010 թ. մարտի 31-ի դրությամբ գործակալության ակտիվները կազմել են 42,6 մլրդ դոլար: