Bayloz ծրագիրն ուղղված էր Թուրքիայի ականավոր քաղաքական գործիչների վերացմանը

Bayloz ծրագիրն ուղղված էր Թուրքիայի ականավոր քաղաքական գործիչների վերացմանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը կառավարությանը գահընկեց անելու նպատակ հետապնդող ռազմական հեղաշրջման` Bayloz ծրագրի առաջին թիրախն էր: Այլ «թիրախների» թվում էին Star-ի լուսաբան, պրոֆեսոր Մեհմետ Ալթանը, Milliyet-ի լուսաբան Հասան Ջեմալը, պրոֆեսոր Թոքթամիշ Աթեշը, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էտյեն Մահչուպյանը, սոցիոլոգ Ալի Բուլաչը, Հունական Ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը, Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսյան պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն ու Վատիկանի նախկին ներկայացուցիչ Ջորջ Մարովիչը:

Վերը նշված քաղաքական ու հասարակական գործիչների վերացման ծրագիրը հիշատակվում է Bayloz-ի գործով մեղադրական վճռում:

Հրանտ Դինքի եղբայրը` Օրհան Դինքն ասել է, որ իր ընտանիքը պետք է որոշի, թե արդյոք հանդես է գալու այդ գործի առնչությամբ: Նրա խոսքով, հենց փաստաբաններն ուսումնասիրեն մեղադրական վճիռը, Դինքի ընտանիքը համահայցվոր կդառնա, գրում է Today’s Zaman-ը` հղում տալով The Star թերթին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---