18 սեպտեմբերի 2001 - 00:08 AMT
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՀԵՐՔՈՂ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Շվեյցարական դատարանն արդարացրեց այն 12 թուրքերին, որոնք մեղադրվում էին Հայոց ցեղասպանության փաստը հերքելու փորձում: Համաձայն դատարանի որոշման, նրանց գործողություններում չի եղել հանցակազմ, որը պատժվում է ռասսայական խտրականության օրենքով:Հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբանները մտադիր են բողոքարկել դատավճիռը: Հիշեցնենք, որ որպես հայցվոր հանդես են եկել Հայ-շվեյցարական միության երկու անդամներ, իսկ որպես պատասխանողներ` Շվեյցարիայում գործող թուրքական կազմակերպությունների ակտիվիստները, որոնք բազմիցս հրապարակորեն հերքել են 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը: Համաձայն երկրի քրեական օրենսգրքի` մարդկության դեմ կատարված հանցագործությունը արդարացման կամ մեղմացուցիչ հանգամանք փնտրելու փորձ նույնպես համարվում է հանցագործություն: Դրա համար նախատեսված է պատիժ ազատազրկման կամ տուգանքի ձեւով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: