19 հուլիսի 2010 - 13:46 AMT
Հայաստանի հավաքականն առաջին տեղն է գրավել սամբոյի միջազգային մրցաշարում

Երևանում ավարտվեց սամբոյի միջազգային պատանեկան մրցաշարը, որը նվիրված էր ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին, ինչպես նաև Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Տղաների 10 քաշային կարգերում և աղջիկների 3 քաշային կարգերում անցած մրցաշարին մասնակցել է 143 մարզիկ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից ու Վրաստանից:

Ընդհանուր թիմային հաշվարկում առաջին տեղում է Հայաստանի հավաքականը 30 մեդալով` 7 ոսկե, 5 արծաթե և 18 բրոնզե մեդալ: ՌԴ-ի հավաքականն երկրորդ տեղում է 12 մեդալով, Վրաստանի հավաքականը 3-րդ տեղում է 9 մեդալով: Մրցաշարը կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը և Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն: