17 սեպտեմբերի 2001 - 22:36 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՏՈՄԱԿԱՅԱՆՆ ԻՐԵՆ ՎԱՐՁՈՎ ՏԱԼ
Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Հայկական ատոմակայանի աշխատող էներգաբլոկը երկարաժամկետ վարձով տալ միջուկային վառելիքի պարտքի դիմաց: Այդ մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» թերթը վկայակոչելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Իգոր Յուսուֆովին, որը Վլադիմիր Պուտինին Երեւան կատարած այցի ընթացքում ուղեկցող պատվիրակության կազմում էր: Հայկական կողմի համաձայնության դեպքում Ռուսաստանն ամբողջովին իր վրա է վերցնում կայանի հետ կապված բոլոր ծախսերը: Նախարարի կարծիքով, այդ որոշումը նախ եւ առաջ քաղաքական է, բայց կարող է նաեւ տնտեսական օգուտ բերել: Յուսուֆովն ավելացրել է , որ Ռուսաստանը պատրաստ է կարգավորել ատոմակայանի երկրորդ բլոկի գործարկումը, թեեւ այդ դեպքում միանգամից կծագի էլեկտրաէներգիայի արտահանման խնդիրը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: