19 հուլիսի 2010 - 13:59 AMT
Արձանագրությունների վավերացման սառեցումից հետո Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում էապես նվազեց

Հայ-թուրքական արձանագրութունները չվավերացնելով և սահմանը չբացելով` Թուրքիան վնասեց իր գործերին տարածաշրջանում, քանի որ արձանագրությունների վավերացման սառեցումից հետո, նրա ազդեցությունը տարածաշրջանում էապես նվազեց և հարաբերությունները Ռուսաստանի հետ որոշակիորեն սրվեցին: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Անդրադառնալով տարածված այն հաղորդագրություններին, թե Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ կարող է ժամանակավորապես բացվել հայ-թուրքական սահմանը, նա նշեց, որ դեռևս հայ-թուրքական արձանագրություններում կար դրույթ այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է համագործակցեն նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում, այսինքն այս խոսակցությունները հետևում են այդ դրույթից: