19 հուլիսի 2010 - 17:20 AMT
«Սևանա լիճ» շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Արման Փաշիկյանը

Հուլիսի 19-ին Մարտունիում ավարտվեց «Սևանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին 9-րդ տուրում Արման Փաշիկյանը կիսեց միավորները Դավիթ Հարությունյանի (Վրաստան) հետ, իսկ Ավետիք Գրիգորյանը Մաքսիմ Մատլակովի (ՌԴ) հետ:

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Պավել Պոնկրատովին (ՌԴ), Տիգրան Պետրոսյանը` Ռոբերտ Հովհաննիսյանին, Լուկա Լենիչը (Սլովենիա)-Գոպալ Գիտա Նառայանանին (Հնդկաստան):

6 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Փաշիկյանը: Պետրոսյանը, որը նույնպես 6 միավոր է հավաքել, գրավեց 2-րդ տեղը, 3-րդը զբաղեցրեց Մատլակովը` նա վաստակել է 5 միավոր: