Հալեպում կայացավ հայ-սիրիական գործարար խորհրդի համաժողովը

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Սիրիայի փոխվարչապետ Աբդալլա ալ-Դարդարիի հովանավորությամբ Հալեպում տեղի է ունեցել հայ-սիրիական գործարար խորհրդի համաժողովը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համաժողովի պատվավոր մասնակիցներնընդգծել են, որ առևտրատնտեսական համագործակցության մակարդակը զգալիորեն զիջում է քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում վերջին շրջանում վերընթաց զարգացում ապրող հայ-սիրիական հարաբերություններին և կոչ են արել ջանքեր գործադրել կարճ ժամկետում այդ բացը լրացնելու և տնտեսական համագործակցությունը զարգացնելու, համատեղ ներդրումային ծրագրեր մշակելու ու ընկերություններ հիմնելու, ինչպես նաև ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու համար ալընտրանքային ուղիներ փնտրելու ուղղությամբ:Հայաստանի դեսպան Փոլադյանն անդրադարձել է առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով ձևավորված իրավապայմանագրային ամուր դաշտի առկայությանը, հայ-թուրքական հարաբերություներին ու երկկողմ համագործակցությունը խոչնդոտող այլ պատճառների` համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով ծովային ճանապարհների` Լաթաքիա-Փոթի կամ Բաթումի օգտագործմանը:

Համաժողովի ընթացքումկարծիքներեն փոխանակվել նաև Հայաստանի մաքսային օրենսդրության, ինչպես նաև Հայաստանում սիրիական արտադրության ապրանքներին մաքսային առավել բարենպաստ ռեժիմի տրամադրման հնարավորության վերաբերյալ:

Համաժողովի աշխատանքներինմասնակցել են Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան, Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը, Սիրիայի արևելյան նահանգներում Հայաստանի պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ավելի քան 200 սիրիահայ և արաբ գործարարներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---