19 հուլիսի 2010 - 17:42 AMT
Սեյրան Օհանյանը հանդիպել է Մահմուդ Ահմադինեժադի հետ

Հուլիսի 17-18-ին պաշտոնական այցով Իրանում էր գտնվում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նույն օրը տեղի են ունեցել Ս. Օհանյանի հանդիպումները ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի և արտաքին գործերի նախարար Մ. Մոթթհաքիի հետ:

Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պարոն Մ. Ահմադինեժադին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Երկուստեք կարևորվել են հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները և ընդգծվել են դրանց զարգացման լայն հնարավորությունները, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: