Նաիրա Զոհրաբյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը հստակ հասցեատեր ունի

Նաիրա Զոհրաբյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը հստակ հասցեատեր ունի

PanARMENIAN.Net - Ալմաթիում Ղարաբաղի վերաբերյալ արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը փաստորեն կրկնում է ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների Աթենքում արված հայտարարությունը, որտեղ հստակ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի կետերի հիման վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ Զոհրաբյանի, վերոնշյալ հայտարարությունն ուղղերձ է Ադրբեջանին, որպեսզի վերջինս չներկայացնի քննարկվող փաստաթղթի առանձին դրույթները որպես բանակցությունների հիմնական հարց: Այդ կետը շատ կարևոր է, քանի որ ադրբեջանական կողմն անընդհատ հայտարարում է, թե իբր տարածքների հարցը բանակցությունների գլխավոր թեման է»,-ասել է Զոհրաբյանը:

Ինչպես նշել է պատգամավորն, արդեն վաղուց ժամանակն է, որ միջնորդ երկրները իրենց դիրքորոշումը հայտնեն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ և հավասարության նշան չդնեն կողմերի միջև: «Ժամանակն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները հստակ հասցեատեր ունենան, այսինքն, որ, խոսելով Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, նշվի միջադեպի մեղավորը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---