20 հուլիսի 2010 - 12:25 AMT
Շառլ Ազնավուրը կրկին նվաճեց Միլանն ու Վենետիկը

Իտալիայի հյուսիսի գլխավոր երաժշտական իրադարձությունն այս հանգստյան օրերին անզուգական շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգներն էին Միլանում ու Վենետիկում: 86-ամյա երգիչը հանդես եկավ բաց երկնքի տակ` Միլանի Դոմի տաճարի առջև և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում:

Համերգը նվիրված էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին «Մեծ Միլան» նոր մրցանակի հանձնմանը: Համերգի ողջ հասույթը կուղղվի տաճարի վերակառուցմանը: Ակնկալիքներին հակառակ, Սիլվիո Բեռլուսկոնին դուետով չերգեց իր սիրած երգերը Շառլ Ազնավուրի հետ:

Վենետիկում ֆրանսիական շանսոնի աստղի ելույթը սկսվեց թյուրիմացությունից` բարձր խոնավության և շոգի պատճառով չէին գործում բարձրախոսները: «Դե ինչ,-իրեն չկորցրեց Ազնավուրը,-պահենք մեզ ինչպես հեռուստատեսությունում և կրկնենք ելույթը»: 2 ժամ շարունակ մեծն երգիչը առանց հոգնելու շարժվում էր բեմում ու կատարում իր հիթերը Սան Մարկո հրապարակում: Ազնավուրի դուստրը հոր հետ միասին կատարեց հայտնի «Ինչքան տխուր է Վենետիկը» երգը: Երեկոն, որի տոմսերի արժեքը 200 եվրո էր և ավելին և որոնք վաճառվել էին դեռևս մեկ ամիս առաջ, ավարտվեց օվացիայով պատվավոր հյուրի պատվին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: