20 հուլիսի 2010 - 13:27 AMT
Հրանտ Բագրատյան. Հայաստանում կհայտնվեն նոր` կենսաթոշակային ակտիվների օլիգարխներ

Կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը մանրամասն կերպով չքննարկվեց երկրի խորհրդարանում, գտնում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Կամ նրանք տրամադրված չէին այն քննարկել, կամ ոչինչ չեն հասկանում, քանի որ այդ փաթեթն իրոք բավականին բարդ է»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Նախկին վարչապետն իր կարծիքն է հայտնել երկրում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես, կարծիք հայտնելով, որ կեսաթոշակի չափը պետք է կազմի միջին աշխատավարձի 30 տոկոսը, ինչը կխթանի մարդկանց աշխատել: Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային բաղադրիչին, ապա Բագրատյանը կտրականապես դեմ է նրա ներդրմանը:

Նա քննադատեց երկրի կառավարությանը, ասելով, թե այն մտադիր է բնակչությունից հավաքած ակտիվները (որոնք կկազմեն շուրջ 800 մլն դոլար) հանձնել կառավարիչներին, որոնք արդեն կառավարությունն ընտրել է: «Արդյունքում Հայաստանում կհայտնվեն նոր` կենսաթոշակային ակտիվների օլիգարխներ»,-ասել է նախկին վարչապետը:

Հրանտ Բագրատյանը նշել է նաև, որ կենսաթոշակային բարեփոխումը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել զարգացծ երկրների արժեթղթերի շուկայում, ինչը կբերի «դրամի արտահոսքին երկրից»: Նա ասել է նաև, կենսաթոշակային ակտիվները պետք է մնան երկրում և ներդրվեն ենթակառուցվածքների զարգացման մեջ, խոշոր նախագծերի մեջ, ինչպիսին է , օրինակ Իրան-Հայաստան երկաթուղու շինարությունը, հզոր ոռոգման համակարգի ստեղծումը, «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցումը և այլն: Միաժամանակ, նա չի բացառել արժեթղթեր ձեռք բերելու հնարավորությունը, սակայն միայն պետության կողմից երաշխավորված լինելու դեպքում: «Մենք շատ թանկ կվճարենք կատարված սխալների համար հաջորդ 20-40 տարում»,-ասել է նա:

Բացի այդ Բագրատյանը մտավախություն է հայտնել, որ դրամով հավաքված կեսաթոշակային ակտիվները հետագայում կկարողանան լարվածություն առաջացնել երկրի արժութային շուկայում, քանի որ կառավարությունը պետք է վերածի դրանք դոլարի:

ՀՀ խորհրդարանը օրինագիծ է ընդունել պետական կեսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով նախատեսվում է անցնել կուտակային կենսաթոշակային ապահովման: Անցումը նոր համակարգի կանոնակարգվում է 5 հիմնական և 47 լրամշակված օրենքներով:

2011թ. հունվարի 1-ից Հայաստանում կներմուծվի կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ: Անցումը պարտադիր համակարգին տեղի կունենա 2014թ. հունվարի 1-ից: Այս սխեմայով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները` հասցնելով այն 50 տոկոսի միջին աշխատավարձից: Նախատեսվում է երաշխավորված պետական փոխանցումներ յուրաքանչյուր թոշակառուից 5 տոկոսի չափով, որին պետությունը կհավելի ևս 5 տոկոս: