20 հուլիսի 2010 - 13:31 AMT
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւի ՄԱԿ-ի Ազգերի պալատում մասնակցում է Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որի քննարկումների թեման է «Խորհրդարանները ճգնաժամի աշխարհում. հանուն ընդհանուր բարեկեցության գլոբալ ժողովրդավարական պատասխանատվության ապահովումը»: Համաժողովին մասնակցում են շուրջ 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ:

Նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի շարք երկկողմ հանդիպումների շարքում հանդիպել է նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորմանը եւ երկու խորհրդարանների միջեւ հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: