20 հուլիսի 2010 - 13:51 AMT
Վարդան Բոստանջյան. Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, հայկական զորքերը կհասնեն մինչև Կասպից ծով

Ադրբեջանն, ըստ էության, նախագիծ է, որ ստեղծվեց 1918 թվականին, ոչ թե պետություն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Ըստ Բոստանջյանի, «Ադրբեջանը նման է բթամիտ երեխայի, որն անընդհատ ինչ-որ բան է ուզում հայկական կողմից: «Սակայն, մենք բնականաբար, ոչինչ չենք տա Ադրբեջանին»,-ասել է պատգամավորը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքան հավանական է Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը, նա պատասխանեց, որ ադրբեջանական կողմը պատերազմ չի սանձազերծի ԼՂՀ-ի դեմ: «Իսկ եթե նման բան պատահի, այդ դեպքում հայկական զորքերը կհասնեն Կասպից ծով, ինչը ժամանակին մենք կարող էինք անել, սակայն, մեզ թույլ չտվեցին»,-ասել է նա: