17 սեպտեմբերի 2001 - 22:37 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԻՆ
Ռուսաստանյան ընկերությունները անպայման կմասնակցեն Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցի սեփականաշնորհման մրցույթին: Այդ մասին հայտնեց ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովը, որն ուղեկցում էր նախագահ Վլադիմիր Պուտինին Երեւան կատարած այցի ընթացքում: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա ասաց, որ մրցույթին մասնակցելու համար հայտեր կներկայացնեն «Գազարդ» ընկերությունը, ԻՏԵՌԱ խումբը եւ ՌԱՕ «ԵԷՍ»-ը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: