20 հուլիսի 2010 - 14:35 AMT
ՀՀՇ-ն մնաց առանց Կարապետ Ռուբինյանի

Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը դուրս եկավ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) կազմից: Այդ մասին ասվում է Ռուբինյանի ՀՀՇ-ի նորընտիր վարչությանն ուղղված Ռուբինյանի նամակում, որտեղ նշված են կուսակցությունից դուրս գալու նրա հիմնական պատճառները:

Նամակում Կարապետ Ռուբինյանը, հիմնավորելով իր որոշումը, բերում է մի քանի պատճառ` ՀՀՇ վարչության անդամների ընտրության կեղծումը կուսակցության 16-րդ համագումարում, ապագայի տեսլականի բացակայությունը և զիջողական տրամադրությունները ներկա ղեկավարության դեմ պայքարում: «Մեր պայքարի առաջնորդը համագումարում հետագա ծրագրերի մասին խոսելու փոխարեն խոսում էր այդ պայքարի անիմաստ լինելու մասին`քանի դեռ չկա փոխզիջում, ոչինչ չի ստացվի: Սակայն միթե փոխզիջման պահանջով մենք ելանք պայքարի ավազակապետության դեմ և հետո ո՞վ է մեզ այդ փոխզիջումն առաջակել»,-հարց է տալիս Ռուբինյանը: