17 սեպտեմբերի 2001 - 22:38 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՄՏԱԴԻՐ Է ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՆԵԼ 6.5 ՄԼՆ ԵՎՐՈ
«ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապի ծառայությունը տարածել է մամլո-հաղորդագրություն, ըստ որի ընկերությունը մտադիր է բջջային կապի զարգացման համար ներդնել 6.5 մլն եվրո: Ենթադրվում է, որ դա թույլ կտա ընդարձակել GSM կապի հնարավորությունները 30 հազար բաժանորդներից մինչեւ 50 հազարի: Բջջային կապի ծառայություններից կկարողանան օգտվել Սեւանում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Մեղրիում, Ղափանում,Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Վեդիում: «ԱրմենՏելի» ղեկավարությունը ներողություն է հայտնում բջջային կապի ոչ միշտ բարձր որակի համար եւ հավաստիացնում է, որ աշխատանքներ են տարվում տրամադրվող ծառայությունների աշխատանքի որակի բարձրացման համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: