2010 թվականի հունվար-հունիս ամիսներին արտահանումը Հայաստանում ավելացել է 55,9 տոկոսով

2010 թվականի հունվար-հունիս ամիսներին արտահանումը Հայաստանում ավելացել է 55,9 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 2,1 մլրդ դոլար, ավելանալով 29,8 տոկոսով 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ամսական կտրվածքով ապրանքաշրջանառությունն աճել է 3,4 տոկոսով:

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում արտահանումը կազմել է 442, 8 մլն դոլար` ավելանալով 55,9 տոկոսով` 2009-ի նույն շրջանի համեմատ, իսկ ներկրումը կազմել է 1,7 մլրդ դոլար` ավելանալով 24,4 տոկոսով:

Արտաքին առևտրի ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2010թ. հունվար-հունիսին կազմել է 1,281 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---