20 հուլիսի 2010 - 21:02 AMT
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Շրի-Լանկայի նախագահին

Շրի-Լանկայում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հուլիսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել Շրի-Լանկայի նախագահ Մահինդ Ռաջափաքսին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Մահինդ Ռաջափաքսն ընդգծել է Հայաստանի հետ ջերմ հարաբերություններ հաստատելու` Շրի-Լանկայի ցանկությունը, հաղորդում է Colombopage.com-ը: