21 հուլիսի 2010 - 16:06 AMT
Արամ Մանուկյան. Կարապետ Ռուբինյանի մեղադրանքները ՀՀՇ-ի գործիչների հասցեին անհիմն են

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) նոր վարչությունը, որը կազմված է 31 անդամից, ակտիվորեն կզբաղվի քաղաքական գործունեությամբ` ամրապնդելով և ընդլայնելով իր մարզային կառույցները, ակտիվացնելով երիտասարդական թևի գործունեությունը, ակտիվ աշխատելով Հայ ազգային կոնգրեսի շրջանկաներում, միջազգային կառույցների հետ` միջազգային ասպարեզ հանելով քաղբանտարկյալների հարցը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ նորընտիր վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Մանուկյանն, անդրադառնալով ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի կուսկացությունը լքելու պատճառներին, որոնք նա շարադրել էր իր նամակում, նշել է, որ Ռուբինյանը մեղադրանքները վարչության ընտրությունները կեղծելու վերաբերյալ անհիմն են: «Մեր կուսակցության վարչության ընտրության համակարգն այնքան թափանցիկ է, որ այն կեղծելն ուղղակի անհնար է»,-ասել է նա: Արամ Մանուկյանը նշել է նաև, որ եթե Կարապետ Ռուբինյանը տարաձայնություններ ուներ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ապա նա հնարավորություն ուներ համագումարում խոսել դրանց մասին: «Ես ուզում հարցնել` եթե՞ Ռուբինյանը ընտրվեր ՀՀՇ վարչության կազմում, ապա այդ դեպքում նույն կերպ կվարվեր, թե ոչ»,-ասել է ՀՀՇ վարչության ղեկավարը:

Ռուբինյանի մեկ այլ մեղադրանքի վերաբերյալ առ այն, որ ընդդիմության պայքարի գաղափարախոսության մեջ փոփոխություններ են կատարվել, որոնց մասին իր խոսքում ասեց Լևոն Տեր-Պետրոսյանը, նա նշեց, որ ընդդիմության պայքարի ռազմավարությունը չի փոխվել: «Մենք շարունակելու ենք մեր պայքարը»,-ասել է Մանուկյանը: