21 հուլիսի 2010 - 17:11 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ –ն ընդլայնում է իր «Պահմտոցի» ծառայության շրջանակները

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը նոր հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին «Պահմտոցի» ծառայության շրջանակներում: Այսուհետ ՎիվաՍել-ի բաժանորդները Հայաստանի այլ բջջային ցանցերի բաժանորդներին զանգահարելիս կարող են հեռախոսահամարը թաքցնել` պարզապես համարից առաջ հավաքելով ##: Նման զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 95 դրամ (ներառյալ ԱԱՀ), հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: