17 սեպտեմբերի 2001 - 22:42 AMT
ԱՎԱՐՏՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Ավարտվեց Ռուսաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Երեւանում ստորագրվել են 5 փաստաթուղթ. մինչեւ 2010 թվականը Ռուսաստանի դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երկարաժամկետ տնտեսական գործակցության մասին պայմանագիրը, ինչպես նաեւ միջկառավարական համաձայնագրեր զբոսաշրջիկության բնագավառում գործակցության մասին, ՌԴ սուբյեկտների եւ ՀՀ մարզային վարչակազմերի միջեւ գործակցության սկզբունքների մասին, գիտական կոչումների եւ աստիճանների փոխադարձ ճանաչման մասին, կապներդրումների փոխադարձ պաշտպանության եւ խրախուսման մասին: Հայաստանում Ռուսաստանի նախագահը հանդիպեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի , խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հետ: Երեւանում կայացավ նաեւ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպումը ռուսաստանյան եւ հայ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Վլադիմիր Պուտինը եղավ Մատենադարանում եւ Երեւանի պետական համալսարանում: Ինչպես նաեւ Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան նախագահներից առաջինն էր, որ ծաղկեպսակներ դրեց Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: