Հայաստանի 19 բռնադատված քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր` 77,8 մլն դրամ ընդհանուր գումարի չափով

Հայաստանի 19 բռնադատված քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր` 77,8 մլն դրամ ընդհանուր գումարի չափով

PanARMENIAN.Net - Բռնադատվածի կամվերջինիս առաջին հերթիժառանգի կարգավիճակ ունեցող 19 քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով այս տարվաառաջին կիսամյակում պետական բյուջեից տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր` 77,8 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, վարկերը տրամադրվումեն 25 տարի մարման ժամկետով ևտարեկան 1 տոկոսդրույքաչափով, վարկի մարումըվարկիտրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո մարելու, իսկտոկոսները` 2 տարի հետո մարելու պայմանով: ՀՀ 2010թ. պետական բյուջեով նշված վարկային ծրագրի շրջանակում նախատեսված հատկացումը կազմում է 200 մլն դրամ:

2010 թվականիհուլիսի1-իդրությամբ նշվածվարկայինծրագրիշրջանակում 257 քաղաքացու ընդհանուր առմամբ տրամադրվել է 972,7 մլն դրամի չափով վարկ: Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև վերանորոգելու նպատակով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---