21 հուլիսի 2010 - 21:08 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարել «Պետերբուրգյան առաջարկների» հիման վրա

Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարել «Պետերբուրգյան առաջարկների» հիման վրա, այժմ Ադրբեջանի կողմնորոշվելու հերթն է: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հայկական Սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչների` «Միասին» շարժման և «Արի տուն» ծրագրի մասնակիցների հարցերին:

«Ներկա պահին բանակցությունների սեղանին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ կատարված առաջարկներն են, որոնց առնչությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հայտնեն իրենց դիրքորոշումները: Բանակցությունները կշարունակվեն այն բանից հետո, երբ Ադրբեջանն ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները»,- ասել է Հայաստանի նախագահը: