Հայաստանը Թուրքիայից սպասում է կամքի դրսևորում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում21 հուլիսի 2010 - 21:29 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը կամք դրսևորեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և նույնն էլ սպասում է Թուրքիայից»: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Միասին» շարժման և «Վերադարձիր տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդների հարցերին` Սևանա լճի ափին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Ողջ աշխարհը պնդում է, որ Թուրքիան պետք է կամք դրսևորի և վավերացնի ստորագրված արձանագրությունները, սակայն թուրքերը, կարծես, չեն լսում և մեզ են առաջարկում կամք դրսևորել», - ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը նշել է, որ թուրքական իշխանություններն ասում են այն ամենը, «ինչ փչում է նրանց գլխում, առանց լուրջ հիմնավորումների` խեղաթյուրելով իրականությունը», սակայն Հայաստանը սեղմում է բարեկամաբար մեկնած յուրաքանչյուր ձեռք: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին |