22 հուլիսի 2010 - 12:21 AMT
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը աշխարհի առաջնությունում նվաճեց 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ

Նա վստահ հաղթանակներ տարավ ավստրիացի Քեվին Ֆրանկի հանդեպ 12:0 հաշվով, Յոհան Թոբիաս Կվարնմարկի (Շվեդիա) հանդեպ 8:2 հաշվով: Ալեքսանյանը հաղթեց նաև ռուսաստանցի Մահմուդ Բաշիևին և ուկրաինացի Ժան Բելենյուկին:

Եզրափակչում հայ ըմբիշը մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյա Յոլա Լինին Հարավային Կորեայից:

Մինչ այդ 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքաելյանը:

Հուլիսի 23-ին 8 քաշային կարգում կմեկնարկեն ազատ ոճի ըմբիշները, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը: