Հայաստանի արտարժույթի շուկայում գործում է «տնային տնտեսուհու ֆենոմենը»

Հայաստանի արտարժույթի շուկայում գործում է «տնային տնտեսուհու ֆենոմենը»

PanARMENIAN.Net - Հայաստանի արտարժույթի շուկայում սկսել է գործել «տնային տնտեսուհու ֆենոմենը»: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, դրամի արժևորում է դիտվում մարտ ամսից սկսած, քանի որ ԿԲ-ն վերադարձավ լողացող կուրսի քաղաքականությանը; Բացի այդ, ըստ նրա, ավելացել են դրամական փոխանցումների ծավալները:

«Արտարժույթի շուկայում գործում է տնային տնտեսուհիների ֆենոմենը, որոնք հանում են իրենց կուտակումները և գնում են գնելու շաքարավազ և այլ ապրանքներ»,-ասել է նա: Նա նշեց, որ Հայաստանի շուկան այնքան փոքր է, որ այդ տնտեսուհիների գործողություններն անմիջականորեն ազդում են նրա կոնյուկտուրայի վրա: Բագրատ Ասատրյանը հավելեց նաև, որ մինչև տարեվերջ ՀՀ արտարժույթի շուկայում տեսանելի կդառնան բացասական միտումները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---