22 հուլիսի 2010 - 14:05 AMT
Գաբրիել Սարգսյանը 2-րդ տեղն է գրավել Հունաստանի Ռետիմնո քաղաքում տեղի ունեցած շախմատի միջազգային մրցաշարում

Գաբրիել Սարգսյանն ավարտեց իր ելույթը շախմատի միջազգային մրցաշարում, որն անցնում էր Հունաստանի Ռետիմնո քաղաքում: 9 տուրում Սարգսյանը հավաքեց 7 միավոր և 1-6 տեղերը բաժանեց գրոսմայստերներ Միրչա Պարլիգրասի (Ռումինիա), Սերգեյ Վոլկովի (ՌԴ), Բելա Խոտենաշվիլու (Վրաստան), Յուրի Կրիվոռուչկոյի և Վլադիսլավ Բորովիկովի (Ուկրաինա) հետ: Լրացուցիչ արդյունքներով Սարգսյանը գրավեց 2-րդ տեղը:

Գրոսմայստեր Հրանտ Մելքոնյանը, որն օրերս 3-րդ տեղը գրավեց Բենասկի շախմատի միջազգային մրցաշարում, մասնակցում է Իսպանիայի Բալագեր քաղաքում ընթացող բաց մրցաշարին: Մելքումյանը 2 տուրում հավաքել է 2 միավոր և 13 մասնակիցների հետ կիսում է 1-13 տեղերը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրեասյանը հավաքել է 1,5 միավոր: Մրցաշարին մասնակցում է 92 շախմատիստ, հաղորդում է armchess.am. կայքէջը: