«Ամերիաբանկի» և «Կասկադ բանկի» միացումն ավարտված է նշված ժամկետից շուտ

«Ամերիաբանկի» և «Կասկադ բանկի» միացումն ավարտված է նշված ժամկետից շուտ

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ բանկ» ՓԲԸ միացման գործընթացն ավարտված է ժամկետից շուտ, հուլիսի 22-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ամերիաբանկի» տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Բանկերի միացման գործընթացը ծրագրվել էր դեռևս ընթացիկ տարվա նոյեմբերին, սակայն մեր աշխատանքային խմբի արդյունավետ ջանքերի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շնորհիվ հաջողվեց գործարքն ավարտել անցյալ ամսվա վերջում», - ասել է նա:

Հանեսյանն այս առթիվ ասել է, որ ընթացիկ տարվա հունիսի 16-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրությունը ԿԲ-ն գրանցել է նոր խմբագրությամբ, որը հավանության էր արժանացել երկու բանկերի բաժնետերերի ընդհանուր ժողովում: Դրանից հետո միացման արդյունքում դադարեցվել է «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը: Երկու բանկերի, «Կասկադ կապիտալ հոլդինգի» և «ԹիԴիԷյ հոլդինգս Լիմիթեդի» բաժնետերերը 2010թ. մարտի 31-ին ստորագրել են միավորման մասին համաձայնագիր:

Միավորման արդյունքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կպահպանի իր գործունեությունը նաև որպես «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ, որը կապահովի հաճախորդների սպասարկման առավել ընդարձակ, ապահովված, որակյալ, երաշխավորված ծառայություններով հանդես գալու հնարավորություն` կատարյալ ու անկողմնակալ բանկային ծառայություններ մատուցելու համար:

Արտակ Հանեսյանի հաղորդման համաձայն, «Կասկադ բանկի» անձնակազմի մոտ 90 տոկոսը դարձել է «Ամերիաբանկի» աշխատակից: Այսօր «Ամերիաբանկի» անձնակազմը, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի դրությամբ, կազմում է 328 մարդ է:

Բանկն այսօր իր ակտիվների մեծությամբ Հայաստանի բանկային համակարգում երրորդ տեղն է գրավում, իսկ պարտավորությունների ծավալով` հինգերորդ տեղը, ընդհանուր կապիտալի ծավալով երկրորդ տեղում է, վարկային ներդրումների չափով` երրորդ (74,4 մլրդ դրամ): «Մենք պետք է ակտիվորեն ավելացնենք և ակտիվների, և վարկային ներդրումների ցուցանիշները և մինչև տարվա վերջ կհասնենք մեր ծրագրած ցուցանիշներին` հաշվի առնելով «Կասկադ բանկի» փաստացի հավասարակշռության ցուցանիշները», - ասել է նա:

Արտակ Հանեսյանն ավելացրել է, որ միացումից հետո փաստացի ակտիվների որակը չի փոխվել և նախկին բարձր մակարդակի վրա է մնացել, իսկ «վատ ակտիվները» բանկի վարկերի ընդհանուր ծավալում կազմել են 0,5 տոկոս, ընդ որում, ՀՀ բանկային համակարգում այդ միջին ցուցանիշը կազմում է 4,5 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---