«Ամերիաինվեստ» ՓԲԸ-ն 2011 թ. պատրաստ կլինի աջակցելու կենսաթոշակային հիմնադրամների սպասարկմանը

«Ամերիաինվեստ» ՓԲԸ-ն 2011 թ. պատրաստ կլինի աջակցելու կենսաթոշակային հիմնադրամների սպասարկմանը

PanARMENIAN.Net - «Ամերիաինվեստ» ՓԲԸ-ն վերաձևավորվելու է և դառնալու է ներդրումային ընկերություն, որը վարելու է թոշակային ակտիվները: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: «Ներկայում ընկերությունը չի զբաղվում ակտիվների վարմամբ, սակայն այն վերաձևավորվելու է և զբաղվելու է կենսաթոշակային և այլ հիմնադրամներով», - ասել է նա:

Բանկիրը հիշեցրել է, որ դեռևս անցյալ տարի «Ամերիաբանկը» կենսաթոշակային հիմնադրամներին առնչվող նախագիծ էր մշակել, որն այսօր փորձարկվում է: «Ես համոզված եմ, որ երբ սկսի աշխատել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, դա կհանգեցնի այն բանին, որ մենք պատրաստ կլինենք աջակցել կենսաթոշակային հիմնադրամների սպասարկմանը», ավելացրել է գլխավոր տնօրենը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---