22 հուլիսի 2010 - 18:36 AMT
ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումների համար հատկացվել է 4,2 մլն դրամ

Հուլիսի 22-ին նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ ՊՆ-ին հատկացնել 4,2 մլն դրամ: ՀՀ կառավարության որոշմամբ, ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2010թ. առաջին եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Արմ-Աերո» ՓԲԸ-ին վճարելու համար ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 4,214,323 դրամ։