ՄԱԿ-ի միջազգային դատարանը հաստատել է Կոսովոյի անկախությունը

ՄԱԿ-ի միջազգային դատարանը հաստատել է Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը հաստատել է, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենքներին, հաղորդում է AFP-ը:

Սերբիայից Կոսովոյի անկախացումը հռչակել էր Կոսովոյի խորհրդարանը, 2008 թ. փետրվարի 17-ին:

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումից հետո հնարավոր է, որ այն երկրները, որոնք Կոսովոն համարում են Սերբիայի մի հատվածը, ընդունեն նրա անկախությունը, հաղորդում է Lenta.ru-ն:

Մինչ այժմ Կոսովոյի անկախությունը ճանաչել է 69 պետություն, իսկ Ռուսաստանն ու Սերբիան չեն ընդունում այն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---