Ստեփան Սաֆարյան. ԼՂՀ հիմնախնդրի լուծման համար հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ Միջազգային դատարան

Ստեփան Սաֆարյան. ԼՂՀ հիմնախնդրի լուծման համար հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ Միջազգային դատարան

PanARMENIAN.Net - Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը, իհարկե, կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂՀ անկախության ճանաչման վրա: Ոչ ոք չի կարող հայկական կողմին բացատրել, թե ինչու է նման որոշումը կիրառելի Կոսովոյի, բայց ոչ Հայաստանի նկատմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, հայկական կողմը պետք է ՄԱԿ Միջազգային դատարան դիմի ԼՂՀ հիմնախնդրի լուծման համար: «Հաագայի դատարանը մնում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ատյաններից մեկը, և նա չի կարող այլ որոշում ընդունել Ղարաբաղի վերաբերյալ, եթե վավերացրել է Կոսովոյի անկախությունը»,- ասել է Սաֆարյանը:

Հուլիսի 22-ի ՄԱԿ միջազգային դատարանի վճռի համաձայն, 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի հռչակած անկախությունը «չի խախտում միջազգային իրավունքները»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---