23 հուլիսի 2010 - 13:11 AMT
ԱՀԿ-ն վերանայել է 2010 թվականին համաշխարհային առևտրի աճի վերաբերյալ կանխատեսումը

Համաշխարհային առևտրի ծավալը 2010 թվականին կարող է աճել ավելի քան 10 տոկոսով: Նման հայտարարություն է արել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Պասկալ Լամին Շանհայում` Էքսպո-2010 ցուցահանդեսում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ընթացիկ տարվա մարտին ԱՀԿ-ն կանախատեսել էր, որ ապրանքաշրջանառությունն աշխարհում ընթացիկ տարում կհասնի 8,8 տոկոսի: 2009-ին համաշխարհային առևտուրը կրճատվեց 12 տոկոսով: Նման ցուցանիշ չէր գրանցվել 1945 թվականից ի վեր: