Կոսովոյի վերաբերյալ դատավճիռը նոր լծակ է ԼՂՀ անկախության ճանաչման համար պայքարում23 հուլիսի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - «Ես ողջունում եմ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության վերաբերյալ, քանի որ այն նոր լծակներ է տալիս հայ ժողովրդին ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար պայքարում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, ՄԱԿ_ի դատարանի որոշումն արդարացի է: ««Նոր պետության ստեղծումը մեկ այլ պետությունից անջատման միջոցով չի հակասում միջազգային իրավունքնին»,-ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Պատասխանելով լրագորղների այն հարցին, թե կարող է արդյոք հայկական կողմը դիմել Հաագայի դատարան ղարաբաղյան խդնրի հարցով, նա նշել է, որ Հայաստանն իրավունք չունի դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ԼՂՀ վերաբերյալ: «Եթե զուգահեռներ անցկացնենք Կոսովոյի հետ, ապա հենց Ադրբեջանը պետք է դիմի դատարան: Սակայն ադրբեջանական կողմը չի գնա դրան, քանի որ նա բոլորովին այլ կերպ է պատկերացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը»,-ասել է Հովհաննիսյանը: Նա հավելել է նաև, որ Սերբիան դիմել էր Միջազգային դատարան միայն այն բանից հետո, երբ աշխարհի շուրջ 60 երկիր ճանաչել էր Կոսովոյի անկախությունը: Ինչպես նշել է Հովհաննիսյանը, Կոսովոյի վերաբերյալ դատավարության ժամանակ մտավախություն էր առաջացնում ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե անկախ դատարանի վճռից, ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Կոսովոյի անկախությանը: «Դա ցույց է տալիս, որ Միջազգային դատարանի որոշումներն արժեզրկվում են: Դա սխալ մոտեցում է, քանի որ օրենքը կամ գործում է, կամ չի գործում»,-ասել է Վահան Հովհաննիսյանը: Հուլիսի 22-ին Հաագայի Միջազգային դատարանը որոշեց, որ 2008թ. փետրվարի 17-ին հռչակված Կոսովոյի անկախությունը, չի խախտոմ միջազգային իրավունքը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |