ԵՀՄՖ-ն ողջունում է Հաագայի Միաջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության հարցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը ողջունում է Հաագայի Միաջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության հարցի կապակցությամբ` այն համարելով ուղեցույց անկախություն հռչակած բոլոր այն երկրների համար, որոնք ունեցել են Կոսովոյի համանման պայմանները: Այդ առումով առանձնահատուկ է Արցախի ձեռք բերած անկախությունը, քանի որ այն ընթացել է ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով, և անկախացել է մի տարածաշրջան, որը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

Ըստ Գրիգորյանի Միջազգային դատարանի որոշումը լուրջ հարված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ հայերը չեն կարող երկու անկախ պետություն ունենալ: Այո, իրավիճակից ելնելով երկու անկախ պետություններ ունեն ալբանացիները, թուրքերը, ինչպես նաև հայերը:

ԵՀՄՖ-ի նախագահի կարծիքով հեռու չէ այն օրը, երբ միջազգային գերտերությունները կընդունեն Արցախի անկախության փաստը և այն հաստատվելու է նույն Հաագայի միջազգային դատարանի կողմից: Ահա այս գործին պետք է լծվեն ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը և համահայկական լոբիստական կազմակերպությունները, ասվում է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---