17 սեպտեմբերի 2001 - 20:18 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հայաստանի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Միքաել Հարությունյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ռազմական ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդակցության աշխատանքներին, որը կկայանա սեպտեմբերի 26-ին Մոսկվայում: Երեւանում կայացած մամլո-ասուլիսում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հայտնեց, որ հանդիպման ընթացքում կքննարկվի «զինվորական կազմավորումների հակաահաբեկչական գործողությունների կորդինացիայի» մասին հարցը: Իվանովն ընդգծեց, որ հանդիպմանն իրենց համաձայնությունն են տվել ԱՊՀ բոլոր երկրների պաշտպանության նախարարությունները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: