ՀԱԿ-ը մտադիր է վերսկսել հանրահավաքները

ՀԱԿ-ը մտադիր է վերսկսել հանրահավաքները

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ կկայանա Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի նիստը, որի ժամանակ կքննարկվի ցույցերի անցկացման ակտիվացման հարցը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ն գտնում է, որ ժամանակն է վերսկսելու ակտիվ ցույցերի անցկացումը, քանի որ հայ հասարակության մեջ նման պահանջ գոյություն ունի: «Ցույցերը երկրում սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված մեր քաղաքական պայքարի միջոցներից մեկն են»,- ասել է Զուրաբյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---