23 հուլիսի 2010 - 17:01 AMT
Արսինե Խանջյան.«Հայ հասարակությունը հավաքական մտածողության կարիք ունի»

«Այնպիսի երիտասարդ հասարակությունն, ինչպիսին հայկականն է, պետք է գիտակցի, որ կարևոր նշանակություն ունի իր յուրաքանչյուր անդամի կարծիքը», - ասել է Արսինե Խանջյանը` «Քաղաքականություն և մշակույթ» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էին «Սիվիլիթաս» հիմնադրամը և Counterpart International կազմակերպությունը: Նա նշել է, որ հայ հասարակությունը հավաքական մտածողության կարիք ունի:

Արսինե Խանջյանը նշել է նաև, որ հայկական հեռուստատեսությունը, ինչպես այլ երկրների հեռուստատեսությունները, կարևոր կրթական համակարգ է: Սակայն հայկական հեռուստատեսությունը խոսքի ազատության կարիք ունի, հենց այդ պատճառով էլ այստեղ այդքան շատ են ցուցադրվում մաֆիայի և ընտանեկան կյանքի մասին սերիալներ, քանի որ հետաքրքրաշարժ քաղաքական թոք-շոուները կարող են լուրջ խնդիրներ առաջ բերել: «Այդ պատճառով հեռուստաալիքները եթեր են արձակում միայն այն, ինչ իրենց թույլ են տալիս», - ասել է Արսինե Խանջյանը: