Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները վկայում են նրա թուլության մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները վկայում են միայն նրա թուլության մասին. հարձակվողը կհարձակվի, այլ ոչ թե գաղտնագողի գործողություններ կկատարի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով այն փաստը, որ հունիսի 18-ին ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ կազմակերպված սադրանքի արդյունքում զոհված ադրբեջանցի զինվորին Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում է շնորհվել: Ըստ փոխնախարարի, արդեն գործը հասել է այն եզրին, որ բոլորի համար ակնհայտ է, որ կամ Բաքվի ղեկավարությունը պետք է վերջիվերջո ուշքի գա եւ նստի բանակցությունների սեղանի շուրջ, կամ իր այդ գործելակերպը միայն եւ միայն նորանոր խնդիրներ է առաջացնելու հենց Ադրբեջանի համար:

«Արձանագրենք.նա, ովպարգեւատրել է,նաէլկազմակերպելէ այս սադրանքը եւ պարգեւատրում է իր հանձնարարականը կատարելու համար: Երկրորդը`ցավալի է, որ մեր հարեւան ժողովուրդը ձեռք է բերում այսպիսի կերպար, այսինքն` Սումգայիթի ջարդերից հետո հերոսացնել ջարդարարներին, որոնք խաղաղ բնակչության նկատմամբ ահավոր բռնություններ էին կիրառում; հերոսացնել Ռամիլ Սաֆարովին, որը գիշերը նենգաբար կացնով սպանում է քնած հայ սպային, եւ այս` նույն ձեռագրով կատարածը. գիշերը մտնել, փորձել հնարավորինս շատ մարդ սպանել: Վերջիվերջո ձեւավորվում է մի կերպար` գիշերը գաղտնագողի, արյունոտ կացինը ձեռքին մի մարդասպանի: Սա՞ է ցանկանում Ադրբեջանի ղեկավարությունը, որ այսպիսի՞ն լինի Ադրբեջանի կերպարը: Այսպիսի ձեռագրով, այսպիսի ոճով իրենք դաստիարակում են մարդասպաններ, այլ ոչ թե ռազմիկներ»,-ասել է Շավարշ Քոչարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---