Վահան Հովհաննիսյան. Հայաստանը չպետք է այլևս պնդի Արձանագրությունների վավերացման հարցում23 հուլիսի 2010 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղու մեջ է, քանի որ ի սկզբանե հայ-թուրքական մերձեցումը սխալ հունով էր ընթանում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով, ներկա պահին Հայաստանի ղեկավարությունը սխալ է վարվում` շարունակելով պնդել Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման հարցում: «Հայկական կողմն այժմ պետք է պարզապես պահանջի Թուրքիայից բացել սահմանը, այլ ոչ թե վավերացնել Արձանագրությունները, քանի որ Թուրքիան արդեն հայտարարել է, որ չի վավերացնելու Արձանագրությունները»,- ասել է նա` ավելացնելով, որ Հայաստանը պետք է հետ կանչի Արձանագրությունների ներքո իր ստորագրությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |