ԼՂՀ Աժ քաղաքական ուժերի անունից «Հայերնիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ23 հուլիսի 2010 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում «Հայերնիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցությունները ԼՂՀ Աժ քաղաքական ուժերի անունից հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա և խստորեն պահպանելով ԽՍՀՄ օրենսդրության պահանջները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով անկախություն հռչակեց։ Անցած շուրջ երկու տասնամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կասեցրել է Ադրբեջանի զինված նախահարձակումը, հասել հրադադարի մասին համաձայնության և լիովին դրսևորվել որպես ժողովրդավարական պետություն։ Մեր ժողովուրդը ձգտում է հռչակած անկախության միջազգային ճանաչմանը, որը ներգրվում է արդի աշխարհակարգի զարգացման հիմնական միտումներին։ Արդարադատության Միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրավականորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Մենք վերահաստատում ենք առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Արցախի ժողովրդի պատրաստակամությունը։ Գտնում ենք, որ միջազգային հարաբերություններում արձանագրված նոր իրավիճակում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի հաջողության համար պատրաստ է ստանձնել իր հեղինակությանն արժանի պատասխանատվություն՝ հանուն տարածաշրջանային խաղաղության և միջազգային անվտանգության»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |