24 հուլիսի 2010 - 12:56 AMT
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աֆղանստան

Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի հյուսիսային հրամանատարությունում գերմանական ուժերի կազմում տեղակայված հայկական զորախմբին, հանդիպումներ կունենա ԱՄԱԱՈՒ հրամանատար, ԱՄՆ ԶՈՒ գեներալ Դեվիդ Պետրեուսի, Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի, Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմի, ԱՄԱԱՈՒ հյուսիսային հրամանատարության հետ:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: