26 հուլիսի 2010 - 14:30 AMT
ՀՀ կենտրոնական բանկը «Գ+» վարկանիշ է շնորհել «Արմավիա» ավիաընկերությանը

ՀՀ կենտրոնական բանկը վարկանշել է «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ին` շնորհելով «Գ+» վարկանիշ, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2005 թվականի հունիսից բաժնետոմսերի ողջ փաթեթն անցավ «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին: Ավիաընկերությունը 2009 թվականին տեղափոխել է շուրջ 700 հազար ուղևոր: