26 հուլիսի 2010 - 14:37 AMT
Սամվել Նիկոյան. Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրների միջև ոչ մի տարբերություն չկա

Տարբերությունը Կոսովոյի և ղարաբաղյան հակամարտության միջև այն է, որ Կոսովոն գտնվում է Եվրոպայում, և այնտեղ ալբանացիներ են ապրում: ԼՂՀ-ն անջատվեց Ադրբեջանից ըստ ԽՍՀՄ օրենսդրության: Հումանիտար աղետը Կոսովոյում հնարավոր էր կասեցնել միայն միջազգային ուժերի օգնությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղում Արցախի ժողովուրդը դա արեց իր ուժերով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Ըստ Նիկոյանի, Կոսովոյի պետականության կայացման գործընթացին նպաստում էին միջազգային ուժերը, իսկ ԼՂՀ-ի ժողովուրդը դրան ինքնուրույն հասավ: «Սակայն միջազգային իրավունքի տեսակետից Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրների միջև ոչ մի տարբերություն չկա»,-ասել է ԱԺ փոխխոսնակը: