26 հուլիսի 2010 - 14:38 AMT
Թուրքիայի պետնախարարը փակ դռների ետևում հանդիպումներ է ունեցել Կոստանդնուպոլսի պատրիարքարանում

Թուրքիայի պետնախարար և Թուրիքա-ԵՄ գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը նախօրեին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարան: Ինչպես գրում է թուրքական «Միլիեթ» թերթը, Թուրքիայի պետնախարարն այցելեց պատրիարք Մեսրոբ Մութաֆյանին ու շուտափույթ ապաքինում մաղթեց նրան:

Էգեմեն Բաղիսը հանդիպել է նաև նորընտիր փոխանորդ Արամ Հատեշյանի հետ և շնորհավորել նրան ընտրվելու կապակցությամբ: Ըստ թերթի, Բաղիսի հանդիպումները պատրիարքարանում անցել են փակ դռների ետևում և տևել են մոտ երկու ժամ: