ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Իրանի դեմ աննախադեպ պատժամիջոցների նոր փաթեթ

PanARMENIAN.Net - ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները հուլիսի 26-ին կհաստատեն Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթը: Պատժամիջոցները մտցվելու են միակողմանիորեն` որպես հուլիսի 9-ին հաստատված ՄԱԿ-ի ԱԽ պարտադիր միջոցների լրացուցիչ հավելում:

«Պատժամիջոցների ծավալը աննախադեպ է: Դրանք ուղղված են լինելու Իրանի էներգետիկ հատվածի, արտաքին առևտրի, տրանսպորտի և ֆինանսների դեմ: Բացի այդ, կրկին ընդլայնվելու է Իրանի պաշտոնյաների ցուցակը, որոնց արգելված է ԵՄ տարածք մուտք գործել», - ընդգծել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը: Դիվանագետի խոսքերի համաձայն, փաստաթուղթն արդեն Բրյուսելում հաստատել են ԵՄ 27 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները:

ԵՄ-ն արգելում է նավթագազային հատվածում արտասահմանյան ներդրումները, դրանց կարիքների համար սարքավորումների առևտուրը, նավթի մաքրման և գազի հեղուկացման ամեն տեսակի տեխնոլոգիաների վաճառքը: Սպասվում է նաև, որ որոշում կընդունվի դեպի Իրան բենզինի արտահանման քանակի կրճատման մասին: Քանի որ այդ երկրում նկատվում է վերամշակման հզորությունների պակաս, ապա ներքին շուկայում ներմուծվող բենզինի բաժինը մոտ 40 տոկոս է:

Այս փաթեթի ֆինանսական բաժինը նախատեսում է սառեցնել Իրանի բանկերի և այլ գործարար կառույցների ակտիվները: Տրանսպորտի բնագավառում հարվածի տակ են «Իրանի Հանրապետության ցամաքային ընկերությունները» (IRISL), ինչպես նաև երկրի ավիափոխադրիչները:

Միևնույն ժամանակ հուլիսի 26-ին նախարարները մտադիր են «հաստատել ԵՄ պատրաստակամությունը`Իրանի հետ երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ»: «ԵՄ-ն պատրաստ է միջուկային հիմնախնդրի մասին բանակցությունները վերսկսել սեպտեմբերին», - ընդգծել է աղբյուրը, որի մասին հաղորդում է Փրայմ ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---